Ալժիրում 5 ահաբեկիչ է ձերբակալվել

00:29 • 21.01.13

Ալժիրի զինվորականները ձերբակալել են 5 ահաբեկիչների, որոնք մասնակցում էին երկրի հարավում գտնվող գազի վերամշակման գործարանի վրա իրականացված հարձակմանը: Շարունակվում են ևս 3 հանցագործների որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով ալժիրյան «Ալ-Նահար» թերթին:

 

Գազի վերամշակման գործարանի մոտ գտնվող բնակելի շենքի վրա հարձակումը իրականացվել էր չորեքշաբթի օրը: Ռազմական հատուկ ջոկատայինների և ժանդարմների կողմից իրականցված գործողությունների արդյունքում գերությունից ազատվել էին Ալժիրի 685 քաղաքիներ և 107 օտարերկրա մասնագետներ: Առնվազն 23 գերի սպանվել է: Իշխանությունները հայտնում են 32 ահաբեկիչների ոչնչացման մասին:


Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ խումբը կազմված էր թունիսցիներից (11 մարդ), եգիպտացիներից (7 մարդ), մալիացիներից (5 մարդ) և ալժիրցիներից ( 3 մարդ): Այս զինված խումբը ղեկավարում էր «Արյունով ստորագրվածներ» ահաբեկչական խմբավորման ղեկավար Մոհտար Բելմոհտարը, ով գտնվում է Մալիի հյուսիսում:


Ահաբեկիչներն իրենց տրամադրության տակ ունեին 3 ամենագնաց, որոնցում կային մեծ քանակությամբ զենքեր: Բացի այդ նրանք ունեին մեծ քանակությամբ պայթուցիկ, ժամանակակից սարքավորումներ և տարբեր երկրների ռազմական համազգեստներ:


Ահաբեկիչների հիմնական նպատակը հնարավորինս շատ արտասահմանյան գերիներ ունենալն էր: Նրանք պետք է տեղափոխվեին Մալիի տարածք, որտեղ գերիները կօգտագործվեին բանակցությունների ժամանակ: Նրանք նաև նախատեսում էին պայթեցնել գազի վերարտադրման գործարանը: