Գյումրիում շմոլ գազից 8-ամյա երեխա է թունավորվել

10:12 • 21.01.13

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից Ոստիկանության Գյումրիի բաժնում հունվարի 20-ին՝ ժամը 21.00-ին, հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանյան խճուղի 159 շենքի թիվ 36 բնակարանից բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա Ջուլիետա Ամիրխանյանը:


Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ երեխան թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տատի բնակարանում` խոհանոցի գազօջախից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն: