Երևանում 90-ամյա կնոջը դին հայտնաբերել են սեփական բնակարանում
Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 20-ին՝ ժամը 21.12-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 62 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 22.06-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1923 թ. ծնված Թ.Ղ.–ի դին:










