«Դալմա Գարդեն Մոլի» մոտ 17-ամյա աղջիկ է վրաերթի ենթարկվել

10:07 • 21.01.13

«Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հունվարի 20-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղու վրա «Դալմա Գարդեն Մոլ» հիպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: