Ferrari-ի յուրահատուկ մոդելը առևանգել են հենց ավտոսրահից
Երկու անհայտ մարդ գողացել են 230.000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Ferrari 458 Italia մոդելի մեքենան, որը միակն էր ողջ Մեծ Բրիտանիայում: Տեսախցիկիների ձայնագրությունում երևում է, որ չարագործները շրջանցել են ավտոտնակի անվտանգության համակարգը, մեքենան բարձել էին շարժական հարթակի վրա, իսկ վերևից այն քողարկել էին: Գողության մեջ մեղադրվում է 36-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունն ընդգծում է, որ հանցագործությունը «մանրակրկիտ ձևով մտածված էր»: Սակայն ոստիկաններն այս խնդրի բացահայտումը ժամանակի հարց են համարում:
Ferrari 458 Italia-ն առաջին անգամ ներկայացվել է 2009 թվականին՝ Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Մեկ տարի անց սկսել է նաև սերիական արտադրությունը: Այս մեքենան գնել ցանկացողները պետք է ընգրկվեն 3-ամյա սպասման ցուցակում:










