Իսրայելը հերքում է, թե արտոնել է 150 հազար սիրիաբնակ պաղեստինցի փախստականների մուտքը Գազա

20:30 • 21.01.13

Իսրայելը, արաբական ԶԼՄ-ների հաղորդումներին հակառակ, համաձայնություն չի տվել, որի Սիրիայից պաղեստինյան փախստականները կարողանան վերադառնալ Հորդանան գետի արևմտյան Գազայի հատված:

Իսրայելի իշխանությունները պնդում են, որ նույնիսկ նման խնդրանք չեն ստացել պաղեստինյան իշխանություններից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով իսրայելական կառավարության մամուլի քարտուղար Ալեքս Սելսկուն:


Տարածաշրջանային մի շարք լրատվական գործակալություններ, հղում կատարելով Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբբասին, երկուշաբթի հաղորդել են, որ Իսրայելը, իբր, պատրաստ է պաղեստինյան տարածք թողնել 150 հազար պաղեստինցիների, որոնք փորձում են փրկվել ներսիրիական հակամարտությունից:


«Մենք նույնիսկ պաշտոնական խնդրանք չեն ստացել Աբու Մասենից (Մահմուդ Աբբասի մականունն է) կամ որևէ մեկ այլ անձից», - ասել է նա:


Գազայի հատված մուտքը հնարավոր է միայն Իսրայելի արտոնագրով և իսրայելական կողմի վերահսկողության տակ գտնվող հսկիչ անցագրային կետերով: