Ծովահենները Կոտ դ 'Իվուարում լցանավ են առևանգել

22:19 • 21.01.13

Կոտ դ 'Իվուարի իշխանությունները հայտնել են, որ մի խումբ զինված մարդիկ լցանավ են գրավել երկրի ֆինանսական մայրաքաղաք Աբիջանում, հաղորդում է BBC-ն:


Հայտարարության մեջ ասվում է, որ Պանամայի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավը պետք է նավթը բեռնաթափեր Աբիջանում:


Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը, Աֆրիկայի արևմտյան ափերի մոտ և հատկապես Նիգերիայի մոտակայքում ծովահենությունը կտրուկ ավելացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: