Փակ են Սելիմի լեռնանցքը և այլ ավտոճանապարհներ

08:14 • 21.01.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ են Լոռու մարզի Հարթագյուղ, Գեղարքունիքի մարզի Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոտք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Վարդաբլուր-Ալագյազ ավտոճանապարհները և Սելիմի Լեռնանցքը:


Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դժվարանցանելի են Լոռու մարզի Տաշիրի շրջանի գյուղերի ավտոճանապարհները, իսկ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:


Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: