«Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մահացել է հիվանդանոցում
09:55 • 21.01.13
«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Ս.Դ.–ին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Վարորդը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:
Placeholder










