Թայլանդի իշխանությունները Բիրմայից եկած փախստականների վաճառքով են զբաղվել
Թայլանդում կոռումպացված պաշտոնյաները մարդկանց առևտրով զբաղվողներին վաճառել են Բիրմայից եկած մուսուլման փախստականներին. տեղեկացնում է BBC-ն։
Փաստը բացահայտվել է BBC-ի լրագրողների հետաքննության արդյունքում։
Դեպքերից մեկի ընթացքում, ինչպես պատմել է հանցավոր գործարքի մասնակիցներին մոտ կանգնած աղբյուրը, 73 փախստական-ռոհինգյաներ ձերբակալվել են բեռնատարի վրա՝ «երկրից արտաքսվելու» ճանապարհին, սակայն փաստացի ուղարկված են եղել մարդկանց առևտրով զբաղվողներին։
Մեկ այլ տուժած պատմել է, որ ոստիկանները իրեն վաճառել են հանցագործներին, ովքեր պահել են իրեն 3 ամիս և փրկագին պահանջել։
Թայլանդի կառավարությունը խոստացել է հետաքննություն սկսել՝ փախստական ռոհինգյաների վաճառքի գործով։
Թայլանդում ռոհինգյաները հասնում են ծովի ճանապարհով՝ օրական շուրջ մեկ նավակ փախստականներ։
Բիրմայի իշխանությունները մերժում են նրանց քաղաքացիություն տրամադրել և չեն ցանկանում փախստականների վերադարձը։










