Սեբաստիայի փողոցում «Միցուբիշիի» վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու
10:05 • 21.01.13
Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 127 շենքի մոտ հունվարի 20-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










