Արգենտինացի կալանավորները գրավել են բանտն ու պատանդ վերցրել հսկիչներին

13:15 • 22.01.13

Արգենտինայի Չակո նահանգում գտնվող «Ռոկե Սաենս Պենյա» բանտում կալանավորներն ապստամբություն են, հայտնում է НТВ-ն։

 

Բողոքի ալիքը սկսվել է նախօրեին, երբ ինչ-որ մեկը հրդեհել է շենքը. կրակը տարածվել է միանգամից 5 խցերում, որտեղ եղել է ավելի քան 150 մարդ։ Ընդհանուր առմամբ, բանտում գտնվում է 400 կալանավոր։


Բանտում անկարգություններ են սկսվել. դատապարտյալները վերցրել են իրենց պահակների զենքերը։ Չորս  հանցագործի հաջողվել է փախչել, 3 աշխատակից պատանդ է վերցվել։ Գործողությունների արդյունքում վիրավորվել է 6 մարդ։

 

Ուղղիչ հաստատության ղեկավարությունն օգնության խնդրանքով դիմել է ազգային ժանդարմերիային։ Օգնության հասած ուժայինները շրջափակել են շինությունը։


Դեպքի վայր են ժամանել Արգենտինայի նախարարների կաբինետի անդամ Խուան Մանուել Պեդրինին և պատիժների իրականացման ծառայության տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Գոյան։ Կալանավորները բանակցում են նրանց հետ ռադիոկայանի միջոցով։Թե ինչ պահանջներ են նրանք ներկայացնում, չի հաղորդվում։