Աթենքի տրանսպորտի աշխատակիցները զանգվածային գործադուլ են անում
Աթենքում տրանսպորտն այսօր չի աշխատում զանգվածային գործադուլի պատճառով. մետրոյի աշխատակիցներին, ովքեր աշխատանքի չեն գալիս արդեն 6-րդ օրը, միացել են այլ տրանսպորտային միջոցների աշխատակիցները, հայտնում է РИА Новости-ն։
Ըստ արհմիությունների՝ մետրոյի երկու ճյուղերը չեն աշխատի ամբողջ օրը, իսկ թեթև ճյուղը՝ տեղի ժամանակով ժամը 12:00-ից 16։00-ը։ 4-5 ժամով կանգնել են ավտոբուսները, տրոլեյբուսներն ու տրամվայները։ Աշխատակիցները բողոքում են հունվարի 1-ից աշխատավարձերի իջեցման դեմ։
Նախօրեին մետրոյի ղեկավարությանը չի հաջողվել գործադուլի անցկացման դատական արգելքի հասնել. դատարանն օրինական է ճանաչել գործադուլի անցկացումը։
Երկրի տրանսպորտի և զարգացման նախարարությունը մեղադրել է մետրոյի աշխատակիցներին, որ նրանք արձակուրդ և հիվանդության մասին տեղեկանքներ են ձևակերպում, որպեսզի, հակառակ օրենքի, աշխատավարձ ստանան նաև գործադուլի օրերին։










