Ջո Բայդենը կրկին շփոթվել է և իրեն անվանել ԱՄՆ նախագահ
Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը նախորդած հանդիսավոր միջոցառման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ «հպարտ է լինել ԱՄՆ նախագահ», իսկ մոտ 3 ամիս առաջ՝ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ, Բայդենը մոռացել էր նույնիսկ նախագահի անունը, հայտնում է Russia Today-ը։
«Ես հպարտ եմ լինել ԱՄՆ նախագահ»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Այովա նահանգի միության կազմակերպած միջոցառմանը։
Բայդենի խոսքերից լսարանը սկսել է ծիծաղել, որից հետո նա ուղղել է իրեն և սկսել նորից։ «Ես հպարտ եմ լինել ԱՄՆ փոխնախագահ, սակայն ավելի հպարտ եմ, որ նախագահ Բարաք Օբաման ինձ է ընտրել այս պաշտոնում»։
Որոշ քաղաքագետներ կարծում են, որ նման սխալը կարող է սովորական անփութություն չլինել Բայդենի կողմից, այլ որպես ակնարկ՝ 2016թ. նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։
Ամերիկացի լրագրողները նշում են Բայդենի բավականին հաճախ հանդիպող սխալները, երբ խոսքը վերաբերվում է հատուկ անուններին և ամսաթվերին։ Նա արդեն մոռացել է ամերիկյան նահանգների անունները, իսկ ընտրությունների նախօրեին մոռացել է նույնիսկ գործող նախագահի անունը։










