Բոլիվիայում ավտոբուսը 300 մ բարձրությունից ընկել է գետը
Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել 25 մարդ, տեղեկացնում է Life News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ, մայրաքաղաք Լա Պասայից 50 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային ճանապարհի վրա։
Ավտոբուսն ավելի քան 300 մետր բարձրությունից ընկել է Ունդուավի գետը։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 18, հոսպիտալացվել 25 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Ընդհանուր առմամբ՝ ավտոբուսում եղել է ավելի քան 43 ուղևոր։
Տուժածներից շատերին գետը դեպքի վայրից մի քանի հարյուր մետր հեռու է քշել։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառն ուժգին անձրևներն են եղել։










