Բրազիլիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ «դենգե» տենդի պատճառով

01:26 • 22.01.13

Բրազիլական Կամպու-Գրանդի քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել՝ «դենգե» անվամբ տենդի համաճարակի պատճառով: Հիվանդների թիվը 9.000 մարդուց ավել է, իսկ 2-ը մահացել են: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ամեն օր արձանագրվում են հիվանդանալու 700 նոր դեպքեր:


Քաղաքային իշխանությունները նախատեսում են ներգրավել 160 հավելյալ աշխատակցի՝ ջրի ախտահանման և մաքրման համար, որտեղ բնակվում են վիրուսը փոխանցող մոծակները:


«Դենգե» տենդը կարող է առաջացնել մահացու վտանգավոր արյունահոսություն: