Ֆրանսիան ու Գերմանիան նշել են իրենց բարեկամության 50-ամյակը

18:20 • 22.01.13

Ֆրանսիան ու Գերմանիան նշել են իրենց բարեկամության 50-ամյակը. այս առիթով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Գերմանիայի ձյունոտ մայրաքաղաք՝ Ելիսեյան պայմանագրի ստորագրման առիթով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանդիպելու, հայտնում է Courier Mail-ը:

 

1963-ին նախկին թշնամիների միջև ստորագրված այս պայմանագիրը նոր դարաշրջան նշանավորեց նրանց հարաբերություններում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից 18 տարի անց:

 

Ըստ աղբյուրի՝ հենց այս պայմանագիրն էր եվրոպական միասնական դաշինքի կառուցման հիմք դարձել: Այս ամենը Մերկելն ու Օլանդը նշել են Բեռլինի ֆրանսիական դեսպանատանը: Նրանց ուղեկցել են 2 երկրների մտավորականներ, ինչպես անվանի գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը և «Արտիստ»-ի ռեժիսոր Միշել Հազանավիչուսը՝ Ֆրանսիայից: