Ահաբեկչությունների շարք Իրաքում. զոհվել է 17 մարդ

14:34 • 22.01.13

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 3 պայթյուն է որոտացել։ Դրանցից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ ռազմաբազայի մոտակայքում։

 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 17, վիրավորվել ավելի քան 50 մարդ։

Ոստիկանությունը հաստատել է այս տեղեկությունը։