Երևանի կենդանաբանական այգու առյուծները հոշոտել են հարևան վանդակի ծեր առյուծին
Երևանի կենդանաբանական այգու երեք էգ առյուծներ հարձակվել են տարեց էգ առյուծի վրա, բզկտել ու սատկացրել նրան: Այս մասին «Ֆեյսբուքում» տեղեկացրել է օգտատեր Արթուր Կարճիկյանը և հավելել, որ պատճառը կենդանիների՝ սովի մատնված լինելն է եղել:
Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնեցին, որ առյուծների հարձակման և նրանցից մեկի հոշոտման մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ինչի մասին տեղեկացվում է նաև Կենդանաբանական այգու կայքում:
«Ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 15-ին, առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում տեղի է ունեցել առյուծի անկում: Անկման պատճառ է եղել ճաղավանդակի ճաղի կոտրվելը: Առյուծը կարողացել է անցնել հարևան վանդակ, ինչի արդյունքում 3 առյուծները խեղդել են նրան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրությունում նաև կա կոչ է արվում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
Tert.am –ի հետ զրույցում ևս հերքվեց առյուծների սոված լինելու վարկածը:










