Մադրիդի մետրոյում ոստիկանը հրաշքով փրկում է ռելսերի վրա ընկած կնոջ կյանքը (տեսանյութ)
Մադրիդի (Իսպանիա) մետրոյի կայարաններից մեկում ոստիկանը փրկել է 52-ամյա կնոջ կյանքը: Բրիտանական Dailymail.co.uk կայքի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե գնացքի սպասող կինն ինչպես է կորցնում գիտակցությունն ու ընկնում ռելսերի վրա: Մադրիդյան մետրոպոլիտենի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցը ( նա, ի դեպ, ծառայության մեջ չի եղել) օգնության է շտապում ու բարձրացնում կնոջը. վայրկյաններ անց մոտենում է գնացքը: Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:










