Դեդ Հասանի մահափորձից տուժած կինը լավագույն դեպքում «ծանր հաշմանդամ» կմնա
Մոսկվայի կենտրոնում քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) վրա իրականացված հարձակման ժամանակ ծանր վիրավորված Մարիյաթ Բիկչուրինան լավագույն դեպքում «ծանր հաշմանդամ» կմնա, հայտնում է РИА Новости-ն:
Տուժածը գտնվում է Սկլիֆոսոֆսկու անվան հիվանդանոցում։ Բուժաշխատողներից հայտնի է դարձել, որ նրան 2 անգամ վիրահատել են. հայտնաբերվել է ողնուղեղի լրիվ ընդհատում: Սա ծանր վնասվածք է, որը կարող է շատ բարդություններ առաջացնել:
Բժիշկները նշել են, որ նա քայլել չի կարողանա: Առհասարակ, եթե նրան հաջողվի փրկել, նա, միևնույնն է, «ծանր հաշմանդամ» կմնա:
Հայտնի է, որ 5 օրվա մեջ առաջին անգամ կինն ուշքի է եկել, սակայն նրա թոքերն առաջվա պես միացված են մնում արհեստական օդափոխության սարքին:










