Մելաձեն խնամակալության տակ կվերցի իր կողմից վրաերթի ենթարկված կնոջ երեխաներին

23:17 • 22.01.13

Պրոդյուսեր և կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն, ով մահացու վրաերթի էր ենթարկել մի կնոջ, իր խնամակալության տակ կվերցնի նրա 2 երեխաներին: Այս մասին հայտնում է РБК կայքը՝ հղում կատարելով Московский комсомолец-ին:


Ըստ հրատարակչության տվյալների՝ Մելաձեն կխնամի 5-ամյա Դանիելին և 2-ամյա Սոֆիային մինչև նրանց չափահաս դառնալը: Կոմպոզիտորը մահացած կնոջ բարեկամներին արդեն 30 հազար դոլար է փոխանցել: Հետագայում երեխաների խնամքի համար անհրաժեշտ գումարներ կտրամադրվեն, սակայն նրանց չափը չի նշվում:


Հիշեցնենք, որ կոմպոզիտորն իր անձնական Lexus մեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել 30-ամյա կնոջը, ով անցնում էր ճանապարհը: Փորձաքննությունը հաստատել է, որ Մելաձեն գտնվում էր սթափ վիճակում:


Միջադեպի գործով քրեական գործ է հարուցվել: Մելաձեին կարող է սպառնալ մինչև 8 տարվա ազատազրկում: