2 տարեկան երեխան բախումից հետո դուրս է թռել մեքենայից. սարսափելի ՃՏՊ Ռուսաստանում՝ հրաշք հիշեցնող ելքով (տեսանյութ)
Փոքրիկ աղջիկը 2 անգամ կենդանի է մնացել Նիժնի Նովգորոդին մոտ մայրուղում տեղի ունեցած լուրջ ՃՏՊ-ից հետո, հայտնում է НТВ-ն:
Նախ հարվածից փոքրիկը դուրս է թռել մեքենայի հետնամասի ապակուց, ապա հրաշքով նրան վրաերթի չի ենթարկել եկող մյուս մեքենան:
Մոսկվա – Ուֆա ճանապարհի 529-րդ կմ-ում Mitsubishi-ն կորցրել է վերահսկումը, դուրս եկել հանդիպակաց հատված, պտտվել ու բեռնախցով հարվածել սլացող КамАЗ-ին: Դրա հետևանքով մեքենայի ետևի դռան կոտրված ապակու միջով դուրս է թռել 2 տարեկան երեխան: Վայրկյաններ անց մեկ այլ ֆուրգոն է մոտեցել՝ սպառնալով փողոցի մեջտեղում ընկած աղջկան: Ֆուրգոնի վարորդը հասցրել է աջ քաշել, իսկ երեխայի հայրը՝ դուրս գալ ու վերցնել երեխային:
Ըստ տեսագրության հեղինակ Գլեբ Սավինիխի անհավանական ՃՏՊ-ի զոհն է դարձել մի մոսկովյան ընտանիք: Մոտ 2 տարեկան աղջիկը վնասել է ճակատն ու շուրթը: Նրան հիվանդանոց են տեղափոխել՝ փակ գանգուղեղային վնասվածք կասկածելով:
Հայտնի է դարձել, որ երեխան պառկած է եղել մեքենայի հետնամասի «դարակին»: Նա վարորդի որդեգրված երեխան է:










