Նոր Օռլեանում անհայտ անձինք կրակ են բացել դեռահասների ուղղությամբ

10:25 • 22.01.13

Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի խաչմերուկներից մեկում, որի հետևանքով 5 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

Ըստ գործակալության տվյալների՝ խաչմերուկի մոտակայքում գտնվող խանութի հարևանությամբ այդ պահին եղել է 17-18 տարեկան 6 երիտասարդ։

 

Ոստիկանությունը պարզում է հանցագործության հանգամանքներն ու դրդապատճառները։