Արամ Հարությունյանը Անդրիաս Ղուկասյանի հացադուլը լուրջ չի համարում
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը լուջ չի համարում թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի հացադուլը և կարծում է, որ այդ հացադուլն իմաստ չունի։
«Պահանջել, որ Սերժ Սարգսյանը հանի իր թեկնածությունը, ես լուրջ չեմ համարում։ Եթե ինքն ասում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հանի իր թեկնածությունը, իսկ ինքը չի հանում, ո՞րն է այդ ասելիքի իմաստը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
Արամ Հարությունյանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը օրենքի փոփոխություն է պահանջում ու հետո հարց ուղղեց՝ «բայց ումի՞ց է պահանջում»։
«Ես կարող եմ պահանջել միայն ինձնից և թեկնածուներից, քանի որ միայն իրենք կարող են քայլեր ձեռնարկել»,- նշեց նա։
Անդրադառնալով մյուս թեկնածուներին՝ բանախոսը հեգնանքով հիշատակեց Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անունները։ Նա պարբերաբար նշվածների կենսագրություններից դրվագներ էր հիշատակում և փորձում ցույց տալ, որ նրանց բոլորի առաջադրումներն էլ անիմաստ են։










