Օրեխովոյի հանցախմբի անդամը խոստովանել է, որ 11 սպանություն է կատարել

18:05 • 22.01.13

Մոսկվայի քաղաքային դատարանում Օրեխովոյի հանցավոր խմբի անդամներից Մարատ Պոլյանսկին այսօր իրեն մեղավոր է ճանաչել 11 սպանությունների համար և ափսոսանք հայտնել, հայտնում է Вести-ն:

Պոլյանսկին դրանք կատարել է 1996-1998 թթ ընթացքում:

 

2011-ին նա արդեն ազատազրկվել էր 17 տարով՝ ավազակախմբում հանդես գալու, 6 մարդ սպանելու և 3 մահափորձի համար: Այն ժամանակ նա ևս իրեն մեղավոր էր ճանաչել:

 

Նրա ամենաաղմկահարույց սպանությունների թվում են «թիվ մեկ վարձու մարդասպան» Ալեքսանդր Սոլոնիկի և Մարզիկներին սոցօգնության հիմնադրամի ղեկավար Օթարի Կվանտրիշվիլիի սպանությունները: