Վթար՝ Ֆրանսիայի քիմիական գործարաններից մեկում. Փարիզում սուր տհաճ հոտ է տարածվել

10:07 • 22.01.13

Ֆրանսիայի հյուսիս- արևմտյան մասում գտնվող քիմիական գործարանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով Փարիզում և նրա շրջակայքում սուր տհաճ հոտ է տարածվել, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Գործարանը գտնվում է Ռուան քաղաքում՝ մայրաքաղաքից 120 կմ դեպի արևմուտք։

 

Իշխանությունները վստահեցնում են, որ քիմիական նյութերի արտահոսքի պատճառով վտանգ չի սպառնում, սակայն արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են զանգեր ստանալ անհանգստացած քաղաքացիներից։