Ստեփանավանում վրաերթի են ենթարկել 77-ամյա կնոջ

10:02 • 22.01.13

Ստեփանավանի Բաղրամյան փողոցում հունվարի 21-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ- 2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա մի կնոջ։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարորդը տուժածին մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: