Սիրիայից ռուսաստանցի փախստականներին տեղափոխող ԱԻՆ օդանավը Մոսկվայում կլինի կեսգիշերից հետո
Ռուսաստանի ԱԻՆ-ի Як-42 օդանավը Սիրիայից Լիբանանով տարհանված ռուսաստանցի փախստականներին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան կհասցնի կեսգիշերից հետո, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ավիացիոն ծառայությունում իր աղբյուրին:
«Բեյրութից ՌԴ ԱԻՆ-ի Як-42 օդանավի ժամանմանը սպասվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մոսկովյան ժամանակով 04:00-ին», - նշել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, BBC-ի տեղեկություներով, լիբանանյան հեռուստատեսությունը հաղորդում է, որ Լիբանան են ժամանել մոտ 150 ռուսաստանցիներ:
РИА Новости-ին, հղում կատարելով Սիրիայում ՌԴ դեսպանատան տվյալներին, նշում է, որ Սիրիան ցանկացել են լքել միայն 80 ՌԴ քաղաքացիներ, որոնց տեղափոխել են Լիբանան` այնուհետև Ռուսաստան հասցնելու համար:










