Հունաստանում մառախուղի պատճառով միմյանց են բախվել 2 տասնյակ մեքենաներ
Հունաստանի Սալոնիկ-Վերիա ավտոճանապարհին այսօր խոշոր վթար է տեղի ունեցել. մառախուղի պատճառով միմյանց են բախվել 20-25 մեքենա, առնվազն մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Skai հեռուստաալիքին։
Ըստ նախնական տվյալների՝ բեռնատար մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։ Խիտ մառախուղի պատճառով հետևից ընթացող մեքենաները չեն հասցրել արագ կողմնորոշվել։










