Եղվարդի Սբ. Աստվածածնի պատերը փլուզվում են. ահազանգում է քահանան

12:30 • 22.01.13

Եղվարդ քաղաքի սբ. Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովհանից հունվարի 22-ին, ժամը 11.26-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ եկեղեցու պատերը փլուզվում են:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:


ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: