Աբովյան փողոցում փրկարարները ջարդել են բնակարանի դուռը, հայտնաբերել տանտիրուհու դին

14:23 • 23.01.13

Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները այսօր բացել են Երևանի Աբովյան փողոցի թիվ 34ա շենքի 17-րդ բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1925թ. ծնված Օ. Գրիգորյանի դին:

 

Ըստ ԱԻՆ կայք՝ ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ հիշյալ հասցեի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: