Ռուսական Boeing 767-ն Աֆղանստանի տարածքում հայտնվել է կործանիչների թիրախում
Ռուսական Nordwind Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 767 ուղևորատար ինքնաթիռը Բալի կղզուց վերադարձի ճանապարհին Քաբուլում հայտնվել է աֆղանական ռեակտիվ կործանիչների թիրախում։
Ինչպես տեղեկացնում է Life News-ը, Nordwind Airlines ավիաընկերության չարտերային թռիչքը, բարեբախտաբար, չի ավարտվել բազմաթիվ զոհերով։
«Աֆղանստանի օդային տարածքով անցնելիս միացել է ինքնաթիռի նախազգուշացման համակարգը՝ ռեակտիվ կործանիչների մոտենալու պատճառով»,- Life news-ին պատմել է ավիաընկերության աղբյուրը։
«Որոշ ուղևորներ անգամ նկատել են կործանիչները և խուճապի մատնվել։ Սակայն հնարավոր է եղել խուսափել ռազմական ինքնաթիռի հետ բախումից։ Հույս ունեմ, որ Աֆղանստանի իշխանություններն ու մեր երկիրը կկարողանան քննարկել և հարթել միջադեպը։ Չէինք ցանկանա, որ նման միջադեպեր կրկնվեն ապագայում»,-պատմել է Nordwind Airlines-ի աղբյուրը։










