Հարյուրավոր չինացի բանվորներ գործադուլ են անում՝ զուգարան գնալու ժամանակը 2 րոպե դարձնելու պատճառով

11:19 • 23.01.13

Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող Shinmei Electric Company ընկերության գործարանի հարյուրավոր բանվորներ պատանդ են վերցրել 2 ճապոնացի և 8 չինացի մենեջերների այն պատճառով, որ զուգարան գնալու համար իրենց հատկացված ժամանակը կրճատվել է մինչև 2 րոպե, հայտնում է Yahoo! News-ը։

 

Ստեղծված իրավիճակը շտկելու համար գործարան է ուղարկվել մոտ 300 իրավապահ, որոնց գործադրած ջանքերի շնորհիվ պատանդներին հնարավոր է եղել ազատ արձակել։ Նրանցից որևէ մեկը չի տուժել։

 

Գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկը պատմել է, որ մոտ հազար աշխատող պահանջել է տնօրինությունից, որպեսզի ծիծաղելու աստիճան խիստ սահմանափակումները վերացվեն։ Նա նաև նշել է, որ բացի  2 րոպեով զուգարան գնալը, աշխատողերին դուր չեն եկել այն կարգապահական կանոնները, համաձայն որոնց՝  առաջին անգամ ուշանալու դեպքում աշատողները կտուգանվեն 8 դոլարով , իսկ 2-րդ անգամ՝ ընդհանրապես կհեռացվեն աշխատանքից։

 

Այժմ աշխատողները գործադուլ են անում՝ նշելով, որ այդ կերպ փորձում են պաշտպանել իրենց իրավունքները։