Հայաստանում կայանալիք ընտրություններում ֆավորիտը Սերժ Սարգսյանն է. «Եվրոնյուզ»
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին է անդրադարձել «Եվրոնյուզ»-ը:
«Հայաստանում փետրվարին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Ինչպես արդեն երևում է, հաղթողը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու,- հաղորդում է եվրոպական հեռուստաալիքի անգլալեզու ծառայությունը: Պատճառն այն է, որ ընդդիմադիր 7 թեկնածուից ոչ մեկը լուրջ մրցակցություն չի ներկայացնում: Նրա հիմնական երկու մրցակիցները ( նկատի ունի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին-Tert.am) հայտարարեցին, որ ցանկություն չունեն մասնակցել ընտրություններին, ինչն էլ կարելի է ասել` «ապահովեց» Սարգսյանի վերընտրումը»:
«Եվրոնյուզ»-ի ռուսական ծառայությունը եւս հաղորդում է, որ ընտրություններում ֆավորիտը Սերժ Սարգսյանն է` միաժամանակ նշելով, որ գործող նախագահի մրցակիցները լինելու են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախագական ընտրությունները նախանշված են փետրվարի 18-ին:










