Ֆրանսիայում ուսանողները կարող են գնահատականներ դնել իրենց դասախոսներին

10:06 • 23.01.13

Ֆրանսիայում մշակվում է նոր օրենքի նախագիծ, համաձայն որի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները հնարավորություն կստանան գնահատականներ դնել իրենց դասախոսներին, հայտնում է Euromag-ը։

 

Այս նախագիծը միտված է կատարելագործելու Ֆրանսիայի կրթական համակարգը։ Աշխատանքի այս մեթոդն արդեն բավական հաջող կիրառվում է անգլիական բուհերում։

 

Դասախոսների աշխատանքը գնահատելու հնարավորությունն ուրախացրել է ոչ միայն ֆրանսիացի ուսանողներին, այլ նաև դասախոսական անձնակազմին։ Դասախոսները գտնում են, որ այդ նորամուծությունը կնպաստի իրենց ՝ աշխատանքային առումով ինքնակատարելագործմանը։

 

Ֆրանսիայի կրթության նախարարը հայտարարել է, որ թեև օրենքի նախագիծն ունի ակնհայտ առավելություններ, սակայն որոշ բուհերի անչափ դժվար է լինելու համոզել, որ այն իրոք օգտակար նախագիծ է։