Ճապոնիայում ուսուցիչը որպես պատիժ ստիպել է աշակերտներին քլորաջրածնային նոսրացված թթու խմել

12:31 • 23.01.13

Ճապոնիայի կրթական ոլորտի ղեկավարները պատրաստվում են պատժել մի ուսուցչի, ով ստիպել է 2 աշակերտի քլորաջրածնային նոսրացված թթու խմել, երբ տղաները գիտական փորձի ժամանակ չեն կարողացել ստանալ ճիշտ պատասխանը։

 

Ինչպես նշում է The Telegaph-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 18-ին, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել, քանի որ տղաներից մեկը պատմել է ծնողներին ուսուցչի պատժի մասին։

 

Ուսուցիչը, ում անունը չի հրապարակվել, կրթական ոլորտի պատասխանատուներին ասել է, որ այդ լուծույթը որևէ վտանգ չի ներկայացրել աշակերտների կյանքի համար, քանի որ այն նոսրացված է եղել։ Սակայն այդ փաստարկը նրանց համար բավականաչափ համոզիչ չի եղել։ Այժմ որոշվում է, թե ինչ մեթոդով պետք է պատժվի աշակերտների կյանքը վտանգած ուսուցիչը։