Ճապոնիայում 3 մարդ է ձերբակալվել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու համար
Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 2 տղամարդու և մի կնոջ, ովքեր մեղադրվում են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու, մասնավորապես՝ իրանական նավթային ընկերություններից մեկին գումարներ փոխանցելու համար, հայտնում է Al Arabiya-ն։
Երեք ձերբակալվածներն էլ Տոկիոյում գործող Ben Line Agencies Japan-ի աշխատակիցներ են և հերքում են իրենց դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։
Ինչպես տեղեկացնում է Kyodo լրատվական գործակալությունը, սա Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների խախտման հետ կապված առաջին ձերբակալությունն է Ճապոնիայում։
Ձերբակալվածները մեղադրվում են Սինգապուրում գործող և Islamic Republic of Iran Shipping Lines (IRISL) ընկերության հետ սերտորեն համագործակցող ընկերության միջոցով 158 հազար դոլար փոխանցելու համար։










