Ստորագրահավաք՝ Կարեն Արայանին բաց թողնելու պահանջով (տեսանյութ)

13:21 • 23.01.13

«Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստանովելի դերասանուհի Անժելա Սարգսյանի նկարների գործով դատապարտված Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը, իր վիդեոբլոգում պատմում է իր որդու դեմ՝ նրա պնդմամբ շինծու մեղադրանքների մանրամասների մասին և պահանջել հունվարի 31-ին կայանալիք վերաքննիչ դատական նիստում արդարադատություն՝ նիստերի դահլիճից ազատման տեսքով:


Նա նաև տեղեկացնում է, որ մի խումբ երիտասարդների կողմից ստորագրահավաք է իրականացվում, իսկ հունվարի 29-ին ժամը 13-ին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ հասարակության դիմումը Սերժ Սարգսյանին հանձնելու նպատակով:


Ստորագրահավաք է սկսվել նաև Facebook-ում:



Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան 2012-ի դեկտեմբերի 20-ին հրապարակել էր Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը և նրան դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։


Դատարանը մեղավոր էր ճանաչել Կարեն Արայանին դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ։