Թալիբներն ասել են, թե արքայազն Հարրին հոգեկան հիվանդ է
«Թալիբան» շարժումը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հոգեկան հիվանդություն է ձեռք բերել, գրում է Courier Mail-ը:
Հայտարարությունը հետևել է Աֆղանստանում կռված արքայազնի այն համեմատությանը, թե ապստամբների վրա կրակելը նույնն է, ինչ տեսախաղեր խաղալը:
«Թալիբան»-ի խոսնակ Զաբիուլահ Մուջահիդը, մասնավորապես, ասել է. «49 երկիր՝ իր հզոր ռազմական ուժով, անհաջողություն է կրում մոջահեդների դեմ պայքարում, և հիմա գալիս է այդ արքայազնը և այս պատերազմը համեմատում իր խաղերի ու PlayStation-ի հետ»։
Հարրին ապստամբների էր սպանել իր 20-շաբաթյա ծառայության ընթացքում՝ Apache ուղղաթիռներով: Իր փորձառության ու զինահամակարգի մասին նա ասել էր. «Դա զվարճալիք է ինձ համար, որովհետև ես այն մարդկանցից եմ, ովքեր սիրում են PlayStation ու Xbox խաղալ»:










