Նեթանյահուն հայտարարել է արտահերթ ընտրություններում հաղթելու մասին

14:23 • 23.01.13

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր «Լիկուդ-Բեյթեյնու» կոալիցիայի հաղթանակի մասին, տեղեկացնում է ռուսական Лента-ն՝ Haaretz-ին հղումով։

 

Քվեաթերթիկների 99.8% ձայների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ նրա ղեկավարած կոալիցիան զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով Կնեսետի 120 տեղերից 31-ը։

Վարչապետի խոսքով՝ մոտ օրերս նա կսկսի «առավելագույն լայն կոալիցիայի» ձևավորման գործընթացը, որում պետք է ներկայացված լինեն ոչ միայն աջ կուսակցությունները, այլև ձախերն ու կենտրոնամետները։
 

Նեթանյահուն արդեն դիմել է Յիրու Լապիդին, որի ղեկավարած «Յեշ Ատիդ» կուսակցությունը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 19 աթոռ։


Ենթադրվում է, որ համաձայնության դեպքում կուսակցության առաջնորդը կզբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը։