Ֆրանսիայում չեն կարողանում կանգնեցնել քիմիական գործարանից գազի արտահոսքը. «նեխած ձվի» հոտը հասել է մինչև Լոնդոն

09:58 • 23.01.13

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քիմիական գործարանի աշխատակիցները դեռևս չեն կարողանում կանգնեցնել տհաճ հոտով գազի արտահոսքը, որը տարածվել է ոչ միայն Փարիզում, այլև Լոնդոնում, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով BBC-ին։

 

Ֆրանսիայի բնապահպանության նախարար Դելֆինա Բատոն, ով ընդհատել է Բեռլին պաշտոնական այցը՝ արտահոսքի չեզոքացման գործողությունն անձամբ վերահսկելու նպատակով, գործարան այցից հետո կրկնել է, որ գազի արտահոսքը մարդկանց առողջության համար վտանգավոր չէ, սակայն այն չեզոքացնելու համար մի քանի օր կպահանջվի։

 

«Ավելի լավ է այն շատ ժամանակ զբաղեցնի, քան մենք ռիսկի դիմենք»,- ասել է Բատոն՝ ավելացնելով, որ «ինքը հանգիստ է»։
Մինչդեռ գործարանից բավական հեռու գտնվող վայրերի, ինչպես, օրինակ, Փարիզի և Լոնդոնի բնակիչները բողոքում են սրտխառնոցից և գլխացավից։