Փակ է Տաշիր–Գոգավան հատվածը, մյուս ճանապարհները հիմնականում անցանելի են
Հանրապետության տարածքում այսօր՝ 23-ի ժամը 06.00-ի դրությամբ փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է: Աշոցքի եւ Սեւանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:










