ԱՄՆ-ում շարունակվում են կրակոցներ գրանցվել ուսումնական հաստատություններում. միջադեպ է գրանցվել Տեխասում

00:36 • 23.01.13

Անհայտ անձն այսօր կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Կոնրո քաղաքի քոլեջներից մեկում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:


Լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակոցների հետևանքով նվազագույնը երկու մարդ է վիրավորվել: Ներկայում նրանց բժշկական օգնություն է տրամադրվում:


Դեպքի վայր է ժամանել ոստիկանական հատուկ նշանակության ջոկատը: Քոլեջի ուսանողները և աշխատակազմն ամբողջությամբ տարհանվել են:


Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է մեկ կասկածյալ: