Հալեպում տասնյակ երիտասարդների դիակներ են հայտնաբերվել

18:36 • 29.01.13

Սիրիայի Հալեպ քաղաքում տասնյակ տղամարդկանց դիակներով գերեզմանավայր է հայտնաբերվել, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով դա հաստատող տեսանյութի հայտնվելը YouTube-ում:

 

Քաղաքի արևմտյան Բուսթան ալ-Կասր թաղամասում՝ Քուվայք գետի ափերին, առնվազն 65 երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ մեծ մասի թևերը կապված, գլխներին՝ հրազենային վնասվածքներ:

 

Դիակները «դիակային փայտացման» հետքերով են, ինչը հուշում է, որ զանգվածային սպանդն ամենաշատը 12 ժամ առաջ կարող էր կատարված լինել:

Ըստ AFP-ի՝ շատ մարմիններ կան նաև գետում, և զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը:

Ապստամբները շտապել են մեղադրել երկրի իշխանություններին: