Աստրախանում ծխի պատճառով տարհանվել են ինքնաթիռի ուղևորները
Հունվարի 29-ին Airbus-319 ինքնաթիռի ուղևորներին, որոնք պատրաստվում էին Աստրախանից Մոսկվա թռչել, ստիպված են եղել օդանավակայանի շենք տարհանել՝ օդանավում առաջացած ծխի պատճառով: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի տարածքային վարչությանը:
Ըստ գերատեսչության տվյալների, ծխապատումը սկսվել էր ուղեբեռների խցիկում, սակայն արդյունքում կրակ չի առաջացել: Ընդհանուր առմամբ տարհանվել է 93 մարդ, միջադեպի ընթացքում տուժածներ չկան:
Ներկայում ընթանում է ինքնաթիռի խուզարկությունը: Դեպքի վայրում աշխատում են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:










