Բրիտանիայում մայրը փրկել է որդու կյանքը՝ Google-ի շնորհիվ

13:54 • 29.01.13

Բրիտանիայի Շրոպշիր կոմսության բնակչուհին փրկել է իր 12-ամյա որդու կյանքը՝ շնորհիվ Google-ի, գրում է Правда-ն։

 

Նրա որդին՝ Կիան Ջոնսը, տառապում էր գլխացավերից, տեսողության վատացումից և սրտխառնոցից։ Բժիշկը, ում դիմել է Սաբինան որդու հետ միասին, սխալ ախտորոշում է տվել, որի մասին կինն իմացել է ավելի ուշ։

Ապահովության համար նա որոշել է երեխայի բոլոր ախտանիշերը փնտրել Google որոնողական կայքում։ Այդպիսով, նա իմացել է, որ նման ախտանիշեր կարող են առաջանալ գլխուղեղի ուռուցքի դեպքում։

 

Մեկ այլ բժիշկ հաստատել է նրա կասկածները. հայտնաբերվել է 2.5 սմ-ոց ուռուցք։ Բժիշկն ասել է, որ ախտորոշման ուշացման դեպքում տղային հնարավոր չէր լինի փրկել, նա կմահանար մեկ շաբաթվա ընթացքում։ Երեխային շուտափույթ վիրահատել են Բիրմինգեմի մանկական հիվանդանոցում, և այժմ նա ապաքինվում է։