Երևանի քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն ևս 80 ավտոբուսով

14:24 • 29.01.13

Երևանի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով: 


Ինչպես տեղեկացնում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Տարոն Մարգարյանին նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: