Սիրիացի ապստամբները հետախուզական համալիր են գրավել Դեր Զորում
Սիրիայի զինված ընդդիմությունը երկրի արևելքում՝ Դեր Զոր քաղաքում, բանտ և հետախուզության շինությունների համալիր է գրավել, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Լոնդոնից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությունը:
Ապստամբներին նշված օբյեկտները գրավել հաջողվել է կառավարական ուժերի հետ բախումներից հետո: Ըստ իրավապաշտպանների՝ սիրիական բանակն այժմ փորձում է հետ գրավել համալիրը, որն ապստամբները գրավել են ամբողջությամբ: Այդ նպատակով օդային հարվածներ են հասցվում ապստամբների դիրքերին:










