Անդրիաս Ղուկասյանի «Ֆեյսբուքյան ասուլիսը» հացադուլի վայրից

16:35 • 29.01.13

Արդեն իններորդ օրը Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այս պահին հենց հացադուլի վայրից մասնակցում է «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը, որից մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ: 


Մինչ այդ Անդրիաս Ղուկասյանը, որն անժամկետ հացադուլ է հայտարարել, Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ մշտապես բժիշկների հսկողության տակ է և «Շտապ օգնությունն» օրական երկու անգամ իրեն այցելում է՝ չափելով զարկերակային ճնշումը:


Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է չեղյալ համարել գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը։


Երեկվանից ի նշան համերաշխության նրա հետ է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, ովհացադուլ կանի երեք օր: